Դատարանն ազատ է արձակել ձերբակալված «NARSAN» ՍՊԸ փոխտնօրենին

  • Ներքին կյանք - 11 Սեպտեմբերի 2017, 17:42
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ձևավոր, ցինկապատ, պոլիմերային ցինկապատ թիթեղների և կղմինդրների արտադրության տեղական շուկայի մասնագիտացված առաջատար ընկերություն համարվող «NARSAN» ՍՊԸ-ի ձերբակալված փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանն ազատ է արձակվել:

Armlur.am-ի տեղեկություններով, Ռոբերտ Հարությունյանը կասկածվում է վաշխառության մեջ:

Մեզ հաջողվեց պարզել, որ նա ձերբակալվել է սեպտեմբերի 9-ին, ինչը բողոքարկվել է եւ այսօր նա ազատ է արձակվել։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է նաև մի քննիչ, ով նույնպես ազատ է արձակվել։

Ամենաընթերցվածը