Զոյա Բարսեղյանը նշանակվել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար

  • Ներքին կյանք - 11 Սեպտեմբերի 2017, 15:46
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Զոյա Բարսեղյանը: Զոյա Բարսեղյանը լրագրության ու հանրային կապերի ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Բազային կրթությամբ լրագրող է։ 

Լրագրողական գործունեությունն սկսել է 1998 թվականից՝ աշխատելով «Նորաթերթ» օրաթերթում։  2000-2010թվականներին աշխատել է  «Արմենպրես» լրատվական գործակալությունում,  սկզբում՝ որպես լրագրող, 2004 թվականից՝ որպես փոխտնօրեն-գլխավոր խմբագիր։2010-2014 թվականներին եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության  Հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, 2014-2016թվականներին ղեկավարել է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Հանրային կապերի բաժինը։ 2011-2013 թվականներին «Հանրային կապեր» է դասավանդել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 

Վերջին շրջանում որպես հանրային կապերի հարցերով խորհրդատու ներգրավված է  եղել միջազգային նախագծերում։

Զոյա Բարսեղյանն ավարտել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի որակավորում։ Ներկայում սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում:

Ամենաընթերցվածը