Այսօր լուծվեց Հայաստանի ամենակարեւոր հարցը

  • Ներքին կյանք - 11 Սեպտեմբերի 2017, 10:50
«Այսուհետ գալու եմ նիստերին», այսօր լրագրողներին ասաց ԱԺ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը։ Նա պատգամավոր ընտրվելուց հետո առաջին անգամ այսօր եկել է խորհրդարան` մասնակցելու վեցերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի բացմանը։ 

Նախկինում լուրեր կային,որ հնարավոր է Իշխան Զաքարյանը մանդատը վայր դնի։ Նա հստակ պատասխան չտվեց այս հարցերին, հորդորեց կայքերից մեկին տված իր հարցազրույցը կարդալ։

Ծառուկյան դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս այսօր մասնակցում է ԱԺ նիստի բացմանը։ Նա հորդորեց Իշխան Զաքարյանի մասին հարցը նրան ուղղել։

Արդեն տեւական ժամանակ հայկական ներքաղաքական դաշտի ու ԶԼՄ-ների ամենակարեւոր հարցը դարձել էր «Որտե՞ղ է Իշխան Զաքարյանը» արտահայտությունը: Նա «անհետացավ» Վերահսկիչ պալատի սկանդալային զեկույցից հետո», սակայն շարունակում էր գործել «ընդհատակում»՝ հայտնվեց Ծառուկյանի ցուցակում, կինը հեռացվեց աշխատանքից, բայց նվեր ստացավ մի օպտիմալացված դպրոց, եւ այսպես շարունակ:

Հիմա կարելի է հանգիստ շունչ քաշել՝ Իշխան Զաքարյանը հայտնվել է: Ամեն ինչ տեղն ընկավ, կրկեսը շարունակվում է:

Ամենաընթերցվածը