Հայտնաբերվել է Վայոց ձորում անտառներն անզգուշաբար հրդեհի մատնած կասկածյալը. Shamshyan.com

  • Ներքին կյանք - 12 Օգոստոսի 2017, 11:47
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 12-ին ոստիկանության Ջերմուկի բաժին է բերման ենթարկվել Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Հակոբյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է անզգուշաբար Արտավան գյուղի անտառային տարածքում հրդեհ առաջացնելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Հակոբյանը աշխատում է Վայոց Ձորի մարզում գործող հիդրոէլեկտրակայաններից մեկում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ից Վայոց ձորում շուրջ 500 հեկտար խոտածածկ և անտառածածկ տարածք է այրվում: 

Ամենաընթերցվածը