Վայոց ձորում հրդեհը շարունակվում է

  • Ներքին կյանք - 12 Օգոստոսի 2017, 10:32
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
Օգոստոսի 12-ին, ժամը 06:59-ին Վայոց ձորում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 11-ին ժամը 23:00-ի դրությամբ վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով ակտիվ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից:

Ընդհանուր առմամբ այրվում է 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք:

Ամենաընթերցվածը