Երևանում մեքենաներից գողություններ են կատարել հեռակառավարման վահանակով

  • Ներքին կյանք - 11 Օգոստոսի 2017, 22:02
Երևանում մարտ-ապրիլ ամիսներին Թամանյան, Իսահակյան փողոցներում կայանած մեքենաներից գողություններ են կատարվել հեռակառավարման վահանակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մարտի 8-ին BMW մեքենայից գողացել են նոթբուք և փաստաթղթեր, իսկ ապրիլի 26-ին «Տոյոտա»-ից հափշտակել վերարկու և պայուսակ, որի մեջ պլանշետ և այլ իրեր են եղել:

Երկու տուժողներն էլ հաղորդում են տվել: Նրանք կարծում էին, թե դռները բաց են թողել, քանի որ վնասված չէին դռների փականները և պատուհանները, սակայն իրավապահների բացահայտումն այլ բանի մասին էր խոսում: Հանցագործները դռները բացել էին հեռակառավարման վահանակով: Գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևանի բնակիչներ Խաչատուր Հովսեփյանը և Մովսես Ղարիբյանը: Վերջինը բերման ենթարկվելիս փորձել է դիմել փախուստի և վնասել է իրավապահներից մեկի ձեռքը, սակայն փախուստը չի հաջողվել:


Ամենաընթերցվածը