Հայաստանի բժշկական կենտրոններն անցնում են արևային կայանների տեղադրմանը

  • Ներքին կյանք - 11 Օգոստոսի 2017, 19:27

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը վերջին տարիներին իրականացրել է  Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ենթակառուցվածքների բարելավման  ծրագրեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկայումս դրամաշնորհային միջոցներից գոյացած  խնայողությունների հաշվին նախարարությունը ձեռնամուխ է եղել  այդ կազմակերպություններում արևային կայանների տեղադրման, ինչպես նաև շենքային պայմանների հետագա բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: 

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, մասնավորապես, նախատեսվում է վերանորոգել բժշկական օգնության և սպասարկման, լաբորատոր-ախտորոշիչ բաժինների տարածքները և վերելակները: Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում նախատեսվում է վերանորոգել ամբուլատոր-խորհրդատվական և լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքները, բարելավել հոգեկան խնդիրներ ունեցող տուբերկուլոզով հիվանդների բուժման  պայմանները: Վերանորոգման ընթացքում կիրականացվեն նաև էներգախնայողական միջոցառումներ` արևային կայանների գործարկումն առավելագույն արդյունավետ դարձնելու նպատակով:

Այսօր հայտարարվել են մրցույթներ երկու կենտրոնում կայանների տեղադրման և շենքերի վերանորոգման նախագծում և նախահաշվային փաստաթղթերի մշակում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով:

Մասնագիտացված կազմակերպություններին տեղեկացնում ենք, որ մրցույթների հայտարարություններին կարող են ծանոթանալ gnumner.am կայքում:

Ամենաընթերցվածը