Կրակոցներ Երևանում, Շահումյանի գերեզմանատան մոտ. shamshyan.com

  • Ներքին կյանք - 11 Օգոստոսի 2017, 15:04
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ «աջ ազդրի արյունահոսող հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկաննեը պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ 30-ամյա Բարսեղ Գեգողլյանն է, ով բժիշկներին հայտնել է, որ հրազենային վնասվածքը ստացել է Շահումյանի գերեզմանատանը՝ անհայտ անձի կողմից իր նկատմամբ հարձակում կատարելու հետևանքով։

Ամենաընթերցվածը