Ֆինանսավորվել է մարզային ներդրումային 14 ծրագիր

  • Ներքին կյանք - 11 Օգոստոսի 2017, 14:33
Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների  և մասնավոր ներդրողների կողմից  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է  ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ,  որից  ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել  58-ը:

Արդեն իսկ  հաստատվել և ֆինանսավորում է ստացել Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից ստացված 14 ներդրումային  ծրագիր:

Ֆինանսավորված ներդրումային ծրագրերն են՝ 

• ՀՀ Լոռու մարզ,   Այրում համայնք,  Անասնապահության զարգացման  ծրագիր,

• ՀՀ Լոռու մարզ,   Վանաձոր համայնք, Պահածոների արտադրություն,

• ՀՀ Գեղարքունիքի մարզ,   Վարդենիս համայնք, Շինշիլաբուծություն,

• ՀՀ Գեղարքունիքի մարզ,  Սևան համայնք,   Պանրի արտադրություն,

• ՀՀ Տավուշի մարզ,   Իջևան համայնք,  Ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն,

• ՀՀ Տավուշի մարզ, Կոթի համայնք,  Պահածոների արտադրամաս,

• ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք,   Մետաղի հղկումից և մշակումից  պատրաստվող  իրերի արտադրության հիմնում,

• ՀՀ Արմավիրի մարզ, Հացիկ համայնք,  Պտղասառնարանի  վերագործարկում,

• ՀՀ Արմավիրի մարզ, Հայթաղ համայնք,  Բազմաբերք ելակի արտադրություն,

• ՀՀ Արմավիրի մարզ,  Քարակերտ համայնք,  Այգեգործական տնտեսություն /խաղողի և ծիրանի այգիներ/,

• ՀՀ Վայոց ձորի մարզ, Գոմք համայնք,  Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր,

• ՀՀ Վայոց ձորի մարզ,  Գողթանիկ համայնք,  Այծի պանրի արտադրություն,

• ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք,  Չրի արտադրություն,

• ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք,  Այգեգործության զարգացման ծրագիր:

ՀՀ մարզպետարանների, այլ գերատեսչությունների և ներդրողների կողմից  շարունակվում են  նախարարություն ներկայացվել ներդրումային ծրագրերի հայտեր, ներկայումս ընթանում են այդ ծրագրերի ուսումնասիրության աշխատանքները: Ծրագրային առաջարկները  հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական մթերքի վերամշակմանը, զբոսաշրջության զարգացմանը, հանքարդյունաբերությանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը, անասնապահությանը, մետաղագործությանը, մեքենատրակտորային կայանների ստեղծմանը ,թեթև արդյունաբերության զարգացմանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Ամենաընթերցվածը