Արտավանի մոտակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհը կաթվածահար է արել գյուղի բնականոն կյանքը

  • Ներքին կյանք - 11 Օգոստոսի 2017, 10:25

Վայոց  ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով գյուղը հոսանքազրկվել է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արտավան համայնքի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանը, գյուղի բնականոն կյանքը կաթվածահար է եղել:

«Ամբողջ  գյուղը, մարզային ուժերը միբիլիզացվել են, բնակիչներն այնտեղ են, փորձում են օգնել հրշեջներին: Հրդեհի տարածքը մոտ է դաշտերին, մշակվող տարածքներին, հետևաբար հողի հետ կապված աշխատանքները դադարեցված են: Ինչ վերաբերում է ծխին, ապա այն, բարեբախտաբար, գյուղի ուղղությամբ չէ»,-ասաց Ատոմ Վարդանյանը:  

Ամենաընթերցվածը