Խոշոր վթար Շիրակում. վարորդները տեղում մահացել են

  • Ներքին կյանք - 11 Օգոստոսի 2017, 08:42
Oգոստոսի 10-ին խոշոր վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 22:50-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit ուղևորատար մակնիշի 34 VZ 252 համարանիշի և ГАЗ 5310 մակնիշի 595 ՏՍ 46 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են, իսկ մի կին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վիրավորի ամբողջական տվյալները:

Ամենաընթերցվածը