Դեռ հայտնի չէ, թե երաշտն ինչ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը. նախարար

  • Ներքին կյանք - 10 Օգոստոսի 2017, 15:38

Գյուղատնտեսության նախարար Ինգատի Առաքելյանը հաստատում է ահազանգերը, որ ոռոգման ջուրն այս տարի չի բավականացնում գյուղացիներին, և երաշտի վտանգ կա:

Կառավարության այսօրվա նիստից հետո նախարարը լրագրողներին ասաց, որ ջերմաստիճանը բարձր է, անձրևները՝ քիչ, ռեժիմով են համայնքներին ոռոգման ջուր հատկացնում:

Սևանից լրացուցիչ ջրբացթողումը, նրա խոսքով, որոշ տարածաշրջաններում իրավիճակը չի մեղմել:  «Կան տարածքներ, որոնք Սևանի ջրով չեն ոռոգվում, Ախուրյանի ջրամբարով են ոռոգվում, իսկ այնտեղ այդքան ջուր չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին հաշվարկ չկա, թե երաշտն ինչ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը:

Մանրամասները տեսանյութում

Ամենաընթերցվածը