Վնասել են բանան ներկրող գործարարին պատկանող սառնարանների կոմպրեսորները

  • Ներքին կյանք - 10 Օգոստոսի 2017, 15:32
«Չոր մարքեթինգ»-ի հիմնադիր, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը Ֆեյսբուքում ահազանգել է, որ անհայտ անձինք վնասել են բանանի սառնարանների կոմպրեսորները: Տեղեկացնենք, որ նրան պատկանող ընկերությունը զբաղվում է Հայաստան բանանի ներմուծմամբ:

Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «Գիշերն եկել, մեր սառնարանների կոմպրեսորների վրա կիսլատա են լցրել։ Չգիտեմ ով ա արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում։

Լավ իմացել են ինչ են անում, ամենակարևոր տեղերում են լցրել կիսլատան։

102 զանգել ենք, սպասում ենք ոստիկանության գործողություններին։ Էս պահին կիսլատան շարունակում է քայքայել սառնարանը, դեռ չենք մաքրում, որ ոստիկանությունը գա, մատնահետքեր վերցնի կամ նման մի բան»։

Ամենաընթերցվածը