Գյուղապետերը պարզապես ենթադրել են, թե կովերի շրջանում դաբաղ կա. նախարար

    • Ներքին կյանք - 10 Օգոստոսի 2017, 14:54
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ Լոռու մարզում կենդանիների շրջանում դաբաղ հիվանդությունը դեռ հաստատված չէ: Ըստ նրա՝ մարզի գյուղապետերը պարզապես ենթադրել են, թե կովերի շրջանում դաբաղ կա:

«Առաջնային հետազոտությունը ցույց է տվել, որ դա դաբաղ չէ, վերջնականը երբ որ վերլուծեն, նոր կասեն: Կենդանիների անկում չի եղել, կան հիվանդության նշաններ, հաստատված չէ, դա դաբաղ է, թե ոչ: Կարանտին հայտարարելու կարիք չկա, որովհետև համաճարակային իրավիճակ չէ»,- ասաց նախարարը: Կենդանիների շրջանում, ըստ նախարարի, համապատասխան պատվաստում է կատարվել:

Հարցին, թե հիվանդ կենդանիների միսը վտանագավո՞ր է, ի՞նչ վերահսկողություն է սահմանված, որպեսզի այդ կենդանիների մորթ չլինի, միսը չվաճառվի բնակչությանը, նախարարը նման պատասխան տվեց. «Ես չեմ կարող ձեր այդ հարցերին պատասխանել, դիմեք սննդամթերքի անվտանգության տեսչության մասնագետներին»:

Մանրամասները տեսանյութում


Ամենաընթերցվածը