Նաիրիտցիներին բանավոր խոսքերը ոչինչ չեն ասում. Պայմանագիր դեռ չկա

  • Ներքին կյանք - 10 Օգոստոսի 2017, 13:16
«Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը պատրաստվում է ներդրումներ անել «Նաիրիտը» վերագործարկելու համար: Օգոստոսի 8-ին հոլդինգի ներկայացուցիչները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ։

«Հանդիպումը բավական բովանդակալից է եղել, կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել «Նաիրիտի» վերագործարկման հարցում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստորագրել համապատասխան փաստաթուղթ»,- ասել է գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։

Նաիրիտցիներն այսօր նորից հավաքվել են գործադիրի շենքի դիմաց: Նրանք անհանգստացած են, որ կարող են նոր խնդիրներ առաջանալ:

«Հանդիպումը տեղի ունեցավ, կողմերը կարծես թե գոհ էին հանդիպման արդյունքներից, առայժմ՝ բանավոր, բայց դեռեւս չի ստորագրվել պայմանագիրը», ասում է հավաքվածներից մեկը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենաընթերցվածը