Կարեն Կարապետյանը հանձնարարեց աջակցել արտադրողին

  • Ներքին կյանք - 10 Օգոստոսի 2017, 11:50
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղական արտադրողին աջակցելու հանձնարարություն տվեց:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարրգի տեղադրման, ինչպես նաև ինտենսիվ այգիների հիմնման համար անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար առկա մաքսային վճարները գյուղատնտեսությամբ զբաղվողների համար կարող են առաջացնել լրացուցիչ ֆինանսական բեռ: Ըստ նրա՝ հաշվի առնելով այն, որ տեղական արտադրողները դեռևս ամբողջությամբ չեն բավարարում շուկայի պահանջները, անհրաժեշտ է նշված ոլորտի համար նախատեսված ապրանքների ներմուծման ժամանակավոր խրախուսման մեխանիզմներ:

«Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և ՊԵԿ նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ ապրանքների ներմուծման մաքսային վճարների ժամանակավոր արտոնություններ սահմանելու և տեղական արտադրողներին աջակցելուն ուղղված առաջարկություններ»,- հանձնարարեց վարչապետը:

Ամենաընթերցվածը