Բազմաթիվ հրդեհներ Երևանում և մարզերում

  • Ներքին կյանք - 09 Օգոստոսի 2017, 17:30
Օգոստոսի 8-9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Շրջանցիկ թունելից դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում՝ դաշտամիջյան հատվածում՝ մոտ 2 հա, Սյունիքի մարզի Օխտար գյուղի միջնամասում՝ մոտ 7000 քմ բուսածածկ տարածք, Գորիս քաղաքի «Լաստի խութ» կոչվող տարածքում՝ մոտ 2 հա, Գեղարքունիքի մարզի Մասրիկ գետի մոտակայքում՝ մոտ 7 հա հնձած ցորենի արտ, Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակա սարալանջին` մոտ 2 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից դաշտամիջյան հատվածում՝ մոտ 2 հա, Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 156-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 5000 քմ խոտածածկույթ և ուռենու կոճղեր (7 հատ), Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 15-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում` մոտ 20 հա, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 144-րդ կմ-ին գտնվող ռեստորանային համալիրի մոտակա սարում՝ մոտ 5 հա և 65 հատ գիհի տեսակի ծառ, որից 20-ը՝ մասնակի, Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ մոտ 3 հա հնձած ցորենի արտ, Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի «Դանիքյար» հանդամասում՝ մոտ 2 հա հնձած ցորենի արտ, Գյումրի քաղաքի Ղարսի խճուղու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ մոտ 200 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Չափար» կոչվող տարածքում՝ մոտ 6000 քմ խաղողի այգի և 1000 քմ խոտածածկույթ, Տավուշի մարզի Արճիս գյուղում՝ մոտ 1 հա, Իջևան քաղաքի «Կավրոյի կոմբինատ»-ի մոտակա անտառում՝ մոտ 2 հա, Բերդ քաղաքից դեպի Վերին Կարմիր Աղբյուր տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 1000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի աջակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ և մասամբ ջերմահարվել՝ 10 դեկորատիվ ծառ, Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցում՝ մոտ 100 քմ խոտածածկույթ, Զովք գյուղի սկզբնամասում` մոտ 8000 քմ, Աբովյան քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում՝ մոտ 20 հա, Նուռնուս գյուղի հարակից ձորակում՝ մոտ 12 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Ամենաընթերցվածը