«Արմենիա» ՀԲԿ-ի մոտ 60-65 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել

  • Ներքին կյանք - 09 Օգոստոսի 2017, 12:18

Ոստիկանության ծառայություն օգոստոսի 8-ին ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիագնոստիկայի մոտակայքում 60-65 տարեկան տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր էր մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Մահացած տղամարդու ինքնությունը դեռ պարզ չէ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ամենաընթերցվածը