Դիլիջանում գտել են Երևանում անհայտ կորած տղամարդու դին. Փաստինֆո

  • Ներքին կյանք - 08 Օգոստոսի 2017, 16:39
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ Հաղարծին վանական համալիրի մոտ երեկ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի՝ նեխած։

Հետաքրքիրն այն է, որ դին գտնվել է բավական բանուկ հատվածում՝ ավտոճանապարհի մոտ, եւ թե ինչպես է ստացվել, որ այն ավելի վաղ ոչ ոք չի տեսել, որ սկսել է նեխել՝  կասկածահարույց է։ Բացառված չէ, որ դիակը նշված տեղանքում է հայտնվել տղամարդու մահից ավելի ուշ։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին, որ օգոստոսի 7-ին հայտնաբերվել է տղամարդու դիակ եւ Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդու ինքնությունը պարզվել է։ Վերջինս Երեւան քաղաքի բնակիչ է, 32 տարեկան եւ 2017 թվականի հուլիսի 31-ից համարվում էր անհայտ կորած։

ՔԿ-ից հայտնեցին նաեւ, որ տղամարդու պարանոցին փաթաթված է եղել կպչուն ժապավեն։

Ամենաընթերցվածը