Հանդիպել են Բակո Սահակյանն ու Վիգեն Սարգսյանը

  • Ներքին կյանք - 17 Հուլիսի 2017, 11:09

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ամենաընթերցվածը