Ժիրայր Սէֆիլյանը և «Սանա Ծռերը» ցավակցել են Անդրիաս Ղուկասյանին

  • Ներքին կյանք - 16 Հուլիսի 2017, 12:43
Ժիրայր Սէֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբի անդամները ցավակցել են Ոտքի Հայաստան միավորման առաջնորդներից Անդրիաս Ղուկասյանին՝ հոր մահվան առիթով:

«Հարգելի Անդրիաս

Ցավակցում ենք Ձեր հայրիկի՝ Մարատ Ղուկասյանի մահվան առթիվ:

Պատկերացնում ենք, որ կրկնակի ցավ եք ապրում, քանի որ ծնողի կորստին գումարվում է նաև հոգին ավանդելու պահին նրա սնարի մոտ լինելու և նրան վերջին հրաժեշտը տալու մարդկային իրավունքից ու հնարավորությունից զրկված լինելու ցավը:

Ձեր հայրն ի դեմս Ձեզ արժանավոր ժառանգորդ ունի և թող այդ հանգամանքը մխիթարություն ու սփոփանք դառնա Ձեր մերձավորների ու բոլորիս համար:

Տոկունություն և համբերություն ենք մաղթում Ձեզ» ասված է ցավակցական ուղերձում:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է եւ մինչ այժմ կալանքի տակ է նախորդ տարի ՊՊԾ գնդի գրավման հայտնի իրադարձությունների օրերին, մասնավորապես հուլիսի 29-ի Սարի Թաղի իրադարձություններից հետո, զանգվածային անկարգություն կազմակերպելու մեղադրանքով: Անդրիաս Ղուկասյանի հայրը ծանր հիվանդ էր եւ մահացավ օրեր առաջ: Նախօրեին տեղեկություն եղավ, որ Ղուկասյանին թույլատրել էին մի քանի ժամով մասնակցել հոր հոգեհանգստի արարողությանը:

Ամենաընթերցվածը