Սերժ Սարգսյանը ստորագրեց Սեւանից լրացուցիչ ջրառի օրենքը

  • Ներքին կյանք - 15 Հուլիսի 2017, 17:34
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի կարգադրությամբ հաստատվել է նաեւ Հայաստանում բնական պաշարների օգտագործման հայեցակարգը:

Ամենաընթերցվածը