Իրավագիտությունում անվճար 3 տեղ՝ 60 միավորով. հայտնի են այս տարվա անցողիկ միավորները. hraparak.am

  • Ներքին կյանք - 14 Հուլիսի 2017, 18:45
hraparak.am. Այսօր երեկոյան դիմորդները կիմանան, թե որ համալսարանի որ ֆակուլտետ են ընդունվել։ Երեկոյան 20։00-ին համալսարանների պատերին փակցված կլինեն արդյունքները, իսկ մինչ այդ, «Հրապարակին» հաջողվեց իմանալ ամենապոպուլյար ֆակուլտետների այս տարվա անցողիկ միավորները։

Նշենք, որ այս տարի Իրավագիտության և Միջազգային հարաբերությունների ուսման համակարգում փոփոխություններ են տեղի ունեցել։ Եթե նախկինում այս բաժիններում անվճար ուսուցման համակարգը բացակայում էր, ապա այս տարի յուրաքանչյուրին անվճար 2-ական տեղ են հատկացրել։

Այսպես՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այս տարի անցողիկ միավորը կազմում է 46.50 բալ, անվճարը՝ 60։ Միջազգային հարաբերություններ բաժնում անցողիկը 39.75 բալն է, անվճարը՝ 59.50-ը։

Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այս տարի պատկերը հետևյալն է.անցողիկ միավորը 29.50 բալ է, անվճարը՝ 56.25։

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն բաժնում՝ անվճար 55.50 բալ, անցողիկ՝ 25.50։ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա բաժնում այս տարի անցողիկ միավորը 24-ն է՝ 2 քննության արդյունքներով, անվճարը՝ 38.50-ը։

Հայ բանասիրության ֆակուլտետ- անցողիկը՝ 16 բալ՝ 2 քննությամբ, անվճար՝ 35.25 բալ։

Ինչպես արդեն գրել էինք, այս տարի Քիմիայի ֆակուլտետում տեղերը թափուր են։ Այստեղ անվճարը 37 բալն է։

Պատմության ֆակուլտետում անցողիկ բալն այս տարի 16-ն է՝ 2 քննությամբ, անվճարը՝ 32.50։

Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտություն բաժնում անցողիկ միավորը 30-ն է, անվճարը՝ 52.50, Իրանագիտության բաժնում անցողիկը կրկին 30-ն է, անվճարը՝ 54.75-ը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվության ավտանգություն- անցողիկ՝ 21.50, անվճար՝ 36.25։ ՀՊՏՀ ֆինանսներ- անվճար 59, անցողիկ՝ 40.25 բալ։

Ամենաընթերցվածը