Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումների իրականացմամբ

  • Ներքին կյանք - 14 Հուլիսի 2017, 17:44
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հուլիսի 14-ին ընդունել է Չինաստանի China Machinery Engineering Corporation մեքենաշինական կորպորացիայի պատվիրակությանը։ Քննարկվել են էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ներկայացնելով ընկերության գործունեության բնագավառները՝ կորպորացիայի ներկայացուցիչ Ջեյմս Դոնգը հայտնել է իրենց մտադրությունները Հայաստանում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։ Ընկերությունը հետաքրքրված է հատկապես էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերով։

Ողջունելով կորպորացիայի մտադրությունները Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ իրականացնելու վերաբերյալ՝ Աշոտ Մանուկյանը  ներկայացրել է էներգետիկ ոլորտում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես  անդրադարձել է «Մեղրի» և «Շնող» ՀԷԿ-երի, Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման նախագծերին։

Չինական ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկումները շարունակել ներկայացված ծրագրերին ծանոթանալուց հետո։

Ամենաընթերցվածը