Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

  • Ներքին կյանք - 14 Հուլիսի 2017, 13:17

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին` ժամը 08:00-ի դրությամբ, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 118-րդ կմ հատվածում նախօրեին տեղի ունեցած ջրատարի խողովակի վթարը վերացվել է, ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ամենաընթերցվածը