Վայոց ձորում կարկուտի պատճառով վնասվել է 50 հա այգի

  • Ներքին կյանք - 13 Հուլիսի 2017, 21:28
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 13-ին, ժամը 17:18-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:40-ից մինչև 17:15-ը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում տեղացել է կարկուտ, որի հետևանքով վնասվել են մոտ 50 հա այգի և մոտ 30 հա բանջարաբոստանային մշակաբույսեր:Վնասի չափերը որոշելու համար համայնքապետարանում կստեղծվի հանձնաժողով:Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության ՄՎ ՕՀ օգնականին և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Ամենաընթերցվածը