Մահացել է Անդրիաս Ղուկասյանի հայրը. armtimes.com

  • Ներքին կյանք - 13 Հուլիսի 2017, 18:55
Այսօր 87 տարեկան հասակում մահացել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանը։

Այս մասին ասաց Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Նշենք, որ Մարատ Ղուկասյանը վերջին տարիներին ծանր առողջական խնդիրներ ուներ: Պաշտպանը դիմել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Անդրիաս Ղուկասյանին թույլ տան մասնակցել հոր հոգեհանգստյան արարողությանն ու հուղարկավորությանը:

Մեժլումյանն ասաց, որ Ղուկասյանի հոր հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հուլիսի՝ 15-ին, իսկ հուղարկավորությունը՝ 16-ին: 

«Դեռեւս մի քանի օր առաջ բժշկի փաստաթուղթ կար, որ հոր վիճակը շատ ծանր է, մի քանի օր է մնացել ապրելու, մենք այդ փաստաթուղթը ներկայացրել էինք քննիչին եւ խնդրել կարճաժամկետ տեսակցություն թույլատրել հոր հետ, սակայն քննիչը մերժել էր: Մեկ տարի ոչ խոսել է հոր հետ, ոչ տեսակցել նրան, չթույլատրեցին»: Նա նաեւ ասաց, որ երբ «ԵԼՔ» դաշինքը դիմել է դատախազին՝ Ղուկասյանի կալանքը վերացնելու համար, նշել էին հոր ծանր վիճակի մասին, սակայն գլխավոր դատախազն այդ հանգամանքը եւս հաշվի չի առել։ 

Ամենաընթերցվածը