Ասիական զարգացման բանկը կֆինանսավորի Հայաստանի դպրոցների սեյսմակայունության ապահովումը

  • Ներքին կյանք - 13 Հուլիսի 2017, 16:53
Կառավարությունը հաստատեց «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում» ընդգրկված դպրոցների ցանկը, որոնք ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ դրանք համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ:

Աշխատանքները կիրականացվեն Ասիական զարգացման բանկի ծրագրով՝ բանկից ստացված 88.5 մլն և կառավարության տրամադրած 18.5 մլն դոլարով: Ծրագիրն ակնկալվում է ավարտին հասցնել մինչև 2020 թվականի նոյեմբեր: Այդ միջոցներով կհիմնանորոգվի նաև  46 դպրոց: 

Ամենաընթերցվածը