Պետպատվերով բուժման համակարգում փոփոխություններ են իրականացվում. նախարար

    • Ներքին կյանք - 13 Հուլիսի 2017, 14:09
Պետպատվերով բուժման համակարգում բարեփոխումներ են իրականացվում, իսկ մինչ բարեփոխումների ավարտը քաղաքացիները խնդիրների դեպքում կարող են զանգել «թեժ գծով»: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Արդեն ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել մոտ 100 հազար պետական ծառայողի հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների տրամադրման նոր մեխանիզմը։ Դա պիլոտային ծրագիր կդառնա, որպեսզի սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձինք 2018 թվականի սկզբից պատշաճ հիվանդանոցային բժշկական օգնություն ստանան պետության կողմից ձեռք բերվող ապահովագրական փաթեթով: Դրանով լուծում կստանա ծառայությունները բոլորին հասանելի դարձնելու խնդիրը: Այնուհետև նախարարությունը կսկսի մշակել պարտադիր բժշկական ապահովագրության օրենքը, որը հնարավոր է կյանքի կոչվի մինչև 2020 թվականը։

Հարցին, թե ինչո՞ւ են այսօր քաղաքացիները որոշ դեպքերում դուրս մնում պետպատվերի շրջանակներից, պետության հնարավորություններն են սուղ, թե՞ նման անձանց թիվն է ավելացել, նախարարը պատսխանեց. «Կա նման պրակտիկա, որ երբ անվճար բուժօգնությունը լիմիթավորված է, և հիվանդները հերթագրվում են ըստ հիվանդության կարևորության՝ անհետաձգելի բուժօգնությունը կատարվում է առանց հերթի»:


Ամենաընթերցվածը