«Պարոն Մինասյան, երեք ամիսը շատ չի՞ մի քիչ»

  • Ներքին կյանք - 13 Հուլիսի 2017, 11:46
Բնապահպանական փորձաքննությունը կատարելագործելու անհրաժեշտություն կա, կառավարության այսօրվա նիստում հանձնարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: “Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է բնապահպանական փորձաքննության պատշաճ, կանխատեսելի և ողջամիտ ժամկետներում իրականացում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների”,- ասաց նա:

Կարեն Կարապետյանը բնապահպանության նախարարին հանձնարարեց երեքամսյա ժամկետում մշակել և կառավարություն ներկայացնել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություն կատարելու և բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ:

“Պարոն Մինասյան, երեք ամիսը շատ չի՞ մի քիչ”,- բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին դիմեց վարչապետը: Ի պատասխան նախարարն ասաց. “Կարող ենք մեկ ամսվա ընթացքում էլ վերջացնել, պարոն վարչապետ”: 

Ամենաընթերցվածը