Կառավարությունն ազատեց մարզպետին, նշանակեց նորին

  • Ներքին կյանք - 13 Հուլիսի 2017, 11:11
Արագածոտնի նոր մարզպետ Աշոտ Սիմոնյան
Արագածոտնի նոր մարզպետ Աշոտ Սիմոնյան
Կառավարության նիստում այսօր Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ազատվեց պաշտոնից: Հարցը զեկուցեց տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, կառավարությունն առանց առարկության հաստատեց:

Կառավարության նիստում Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ: “Կա՞ն հարցեր պարոն Սիմոնյանին”,- հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Հարցեր չհնչեցին: Վարչապետը նորանշանակ մարզպետին նախազգուշացրեց, որ պետք է լավ աշխատի:

“Պարոն Սիմոնյան, ձեր գործառույթները գիտեք, մեր ակնկալիքները գիտեք: Տարածքային կառավարման ոլորտում այսօր մենք շատ բան ենք նախատեսել, որ պրինցիպիալ պետք է փոխենք, ընենց որ ձեզ հաջողություն եմ ցանկանում”,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ Արագածոտնի մարզպետի պարտֆելը ՀՅԴ-ին է տրված:

Ամենաընթերցվածը