Լոռու մարզպետն անցնում է բոլոր սահմանները. ամենավատ վիճակում Վանաձորի քաղաքապետն է. Հրապարակ

  • Ներքին կյանք - 13 Հուլիսի 2017, 09:02
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` մարզպետ Արթուր Նալբանդյանից Լոռվա մարզում դժգոհություններ են հասունանում, հատկապես չինովնիկների շրջանում: Ասում են, թե նա ողջ մարզը բռի մեջ է պահում, ոչ մի համայնքի ղեկավար ոչ մի քայլ չի կարողանում անել առանց նրա «դաբրոյի»:

Ամենավատ վիճակում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է, ով անգամ ներքին, թեթեւ հարցերն առանց Նալբանդյանի «դաբրոյի» չի կարողանում լուծել, ամեն բան հա­մաձայնեցնում է նրա հետ: «Մարզպետն արդեն բոլոր սահմաններն անցնում է, բայց ոչինչ անել չեն կարող, թույլ են շատ քաղաքապետի դիրքերը, հենա­րան չունի ներսում: Նույնիսկ կադրային փոքր փոփոխություններ չի կարողանում անել, ամեն ինչ չերեզ մարզպետ է»,- մեզ հետ զրույցում ասաց մի մտահոգ վանաձորցի:

Իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն էլ սկսել են երանի տալ Դարբինյանի ժամանակները: Մամիկոն Ասլանյանը, ճիշտ է, ավելի կիրթ ու գրա­գետ մարդ է, բայց թույլ է, անգամ իր նշանակած կադրերը չեն ենթարկվում: Քաղաքապետարանի աշխատակազմը դարձել է անգործունակ, ծույլ, գլուխ պահող մարդկանց հավաքատեղի, որոնց կազմած գրությունները շարունակ հետ են ուղարկվում Տարածքային կառա­վարման նախարարությունից` շտկելու, փոխելու, օրենքների պահանջներին համապատասխանեցնելու հրահանգներով»:

Ամենաընթերցվածը