Մահացել է Ադրբեջանի ԶՈւ հետախույզ զինծառայող. razm.info

  • Ներքին կյանք - 19 Հունիսի 2017, 22:43
Հունիսի 17-ին մահացել է Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, հետախույզ 32-ամյա Օջախվերդիև Ռուսլան Իլհամ օղլուն (Ocaxverdiyev Ruslan İlham oğlu): Այս մասին այսօր հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan լրատվակայքը:

Զինծառայողն Ադրբեջանի Շաքիի շրջանի Շիրինբուլաղ գյուղի բնակիչ էր:

Նշվում է, որ մահացած զինծառայողի հարազատներին չեն հայտնել մահվան հանգամանքները: Մահվան մասին հաստատել են նաև Շաքիի շրջանի ՏԻՄ-ից:

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 34 զինծառայողի մահվան մասին։

Ամենաընթերցվածը