Բնապահպանության նախարարությունը քննարկում է վերականգնող, չվերականգնող և անսպառ բնական ռեսուրսների չափորոշիչները ձևակերպող փաստաթուղթ

  • Ներքին կյանք - 19 Հունիսի 2017, 20:08
ՀՀ բնապահպանության նախարարությունը ներկայումս քննարկում է կարևոր մի փաստաթուղթ, որով, որպես չափման միավոր, հնարավոր կլինի ձևակերպել վերականգնող, չվերականգնող և անսպառ բնական ռեսուրսները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում  տեղի ունեցած «Անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման խնդիրները» խորագրով կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը, սակայն, չցանկացավ հստակեցնել փաստաթղթի անունը:
«Այստեղ մենք ձևակերպել ենք չափորոշիչները, որ վերականգնվող ռեսուրսների պարագայում չպետք է ավելին օգտագործել և պլանավորել, քան վերականգնողական ունակությունը: Չվերականգնվողի պարագայում հարկավոր է նվազեցնել սպառումը: Կա երկու չափորոշիչ` նվազեցում, որ հնարավոր լինի սերուդների միջև հավասարակաշռությունը պահել, և առաջացած արտանետումը, կամ թափոնը բնությունը պետք է կարողանա համարժեք կլանի և վերափոխի, կամ գոնե անվտանգ պահպանում լինի, որ շրջակա միջավայրի վրա ազդեցություն չունենա: Դրա փոխարեն պետք է ուժեղացնենք անսպառ ռեսուրսների օգտագործումը` արևի, քամու էներգիան և այլն»,- ասաց Մինասյանը: