Եվս մեկ վիրավոր զինծառայող Արցախից ուղղաթիռով տեղափոխվում է Երևան

  • Ներքին կյանք - 19 Հունիսի 2017, 16:40
Արցախից ևս մեկ վիրավոր զինծառայող ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ Այս մասին ՍիվիլՆեթին ասաց Կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

Tert.am-ը նշում է, որ այսօր Ստեփանակերտից Երևան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայող՝1997 թ-ին ծնված Յուրի Զաքարյանը:

«Վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, արհեստական շնչառության ապարատին է միացված: Նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են, այստեղ հետազոտություն է իրականացվել, այս պահին վիրահատության անհրաժեշտություն չկա», - ասել է Գայանե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևան էին տեղափոխվել նաև վիրավոր զինծառայողներ Արմեն Վարդանյանը և Մյասնիկ Հովհաննիսյանը:

Ամենաընթերցվածը