Հաղորդում հանցագործության մասին. Անօրինական ծառահատումներ են իրականացվել

  • Ներքին կյանք - 19 Հունիսի 2017, 12:43
Նոր Նորքի Թոթովենց 3/9 հասցեի կանաչ տարածքում անօրինական ծառահատումների մասին

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հայտնում է, որ հունիսի 18-ին ահազանգ է ստացել Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց 3/9 հասցեի բնակիչներից, ովքեր առավոտյան իրենց շենքի հարակից պուրակում հայտնաբերել են 13 կտրված ծառերի բներ ու տարածքը շրջափակելու փորձ անող տղաներ: «Կտրված ծառերի մասին անմիջապես խոսեցի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Ուլիխանյանի հետ, ով հաստատեց, որ տարածքի շինթույլտվությունն օրինական է, բայց ծառահատման թույլտվություն տրված չէ: Ո՞վ է իրականացրել ապօրինի ծառահատումն այդ տարածքում», - հարցնում է Բախշյանը:

Ամենաընթերցվածը