Վաղը Եգիպտոսից Երևան առաջին կանոնավոր չվերթը կիրականացվի

  • Ներքին կյանք - 19 Հունիսի 2017, 12:21
Հունիսին 20-ին եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան կիրականացնի առաջին կանոնավոր չվերթը Շարմ Էլ Շեյխից և Հուրգադայից։   

Ամբողջ տարվա ընթացքում կանոնավոր չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ շաբաթական 2 անգամ: Առաջին կանոնավոր չվերթը Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի Երևանի ժամանակով առավոտյան 8․00-ին։  

Առաջին չվերթով Հայաստան են ժամանելու Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտների բացառիկ դեմքեր՝ Հայ դատի ատենապետներ ու Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և հայտնի լրագրողներ։ 

Հայաստանում դիմավորող կողմում են ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը և հյուպատոսը, Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծով տնօրենը և այլ պաշտոնատար անձիք: «Air Cairo»  ավիաընկերությանը հայկական շուկա է մուտք գործում առաջին անգամ և մեր երկրի քաղաքացիներն այևս ստիպված չեն լինի եգիպտական հանգստավայրեր մեկնել հարևան Վրաստանից։

Հատկանշական է, որ Երևանից ուղիղ կանոնավոր չվերթների գնային սանդղակը չի գերազանցում վրացական ընկերությունների փաթեթների գնային արժեքը։  «Air Cairo» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուր-օպերատորը:

Ամենաընթերցվածը