«Երկիր Ծիրանիի» Երևանի ավագանու 3 անդամներն անվստահություն են հայտնել մյուս երկուսին

  • Ներքին կյանք - 18 Հունիսի 2017, 19:17
Սույն թվականի հունիսի 18-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները անցկացրել են նիստ, որին մասնակցում էին խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, քարտուղար Մարինա Խաչատրյանը և անդամ Սոնա Աղեկյանը: Նիստի  օրակարգում ընդգրկված էին Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին անվստահություն հայտնելու և նրանց Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներից ետ կանչելու  հարցերը: Անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը:

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության լրատվական ծառայություն

Ամենաընթերցվածը