Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն

  • Ներքին կյանք - 17 Հունիսի 2017, 21:45
ԱՀ էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 17-ին, Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանն ասել է, որ միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ կատարել երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով և օդապարիկով: «Միջոցառման նպատակն է Արցախում զարգացնել զբոսաշրջության ոլորտը, բարձրացնել տեղեկացվածությունը Արցախի թեթև ավիացիայի ներուժի մասին, աշխուժացնել երիտասարդական կյանքը, նպաստել երիտասարդության ազատ ժամանցի և առողջ ապրելակերպի կազմակերպմանն ու խրախուսել հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացումը»,- ասել է Տ. Չիբուխչյանը:

Ամենաընթերցվածը