Նոր պատերազմ սկսվելու դեպքում ՀՀ ԱԺ-ն պետք է օրակարգ մտցնի Արցախի ճանաչման հարցը. Արթուր Թովմասյան

  • Ներքին կյանք - 17 Հունիսի 2017, 16:26
«Ազատ Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ նոր պատերազմ սկսվելու դեպքում ՀՀ Ազգային ժողովը անմիջապես օրակարգ պետք է մտցնի Արցախի անկախության ճանաչման հարցը:

Անդրադառնալով «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի աշխատանքներին այս մասին՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

«Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելու դեպքում՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելով՝ ՀՀ-ն դառնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»,- ասել է Ա. Թովմասյանը և հավելել, որ հարցը ֆորումի քննարկման օրակարգում է:

Ամենաընթերցվածը