Վենդետայի վտանգն առկա է. pastinfo.am

  • Ներքին կյանք - 17 Հունիսի 2017, 16:03
pastinfo.am. Ալավերդիում 39-ամյա Կամո Փիրուզյանի սպանության մեղադրանքով կալանավորած երիտասարդի գտնվելու վայրը գաղտնի է պահվում:

Ըստ մեր տեղեկությունների՝ Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվողը չի պահվում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, քանի որ այնտեղ կան Ալավերդում աղմկահարույց սպանության գործով կալանքի տակ գտնվող անձինք, ուստիև վենդետայի վնանգն առկա է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալավերդիում հունիսի 13-ին «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ կրակոցներ են արձակվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա և սպանել։

Կրակոցներն արձակվել են ծաղկի խանութի ներսից, ապա կրակողը դուրս է եկել և դիմահար ևս երկու կրակոց արձակել՝ համոզվելու համար, որ նա սպանված է։

Մեղադրյալը 26 տարեկան երիտասարդ է։

Տեղեկացրել էինք նաև, որ սպանվածը երկու անձի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Վ.Փիրուզյանի եղբայրն է, ով մեղադրվում է շուրջ մեկ տարի առաջ Ալավերդիում երկու անձի սպանության մեջ։

Ամենաընթերցվածը