Ադրբեջանը հարվածել է առաջնագիծ ՀՀ ԱԺ պատվիրակության այցի օրը

  • Ներքին կյանք - 17 Հունիսի 2017, 15:16
Արցախի պաշտպանության կենտրոնական ուղղությամբ տեղակայված դիրքին Ադրբեջանի հարվածը, որի հետեւանքով զոհվել է 3 հայ զինծառայող, համընկել է ՀՀ ԱԺ պատվիրակության նույն օրն առաջնագիծ կատարած այցին:

Արդյոք կապ ունեն ՀՀ պատգամավորների այցն ու գնդակոծությունը, դժվար է ասել: Տեղեկություններ չկան նաեւ, թե որ հատված են այցելել պատգամավորները, թեեւ այցի ու գնդակոծության համընկնում կա ժամանակային առումով, դատելով պաշտոնական հաղորդագրություններից:

Համացանցում արդեն կան գրառումներ, որոնք անդրադառնում են առաջնագիծ տարբեր պատվիրակությունների այցերին, լուսանկարվելուն, ինքնափիառին, ինչը հասկանալիորեն նյարդայնացնում է հանրությանը: Խնդիրն իհարկե կա, եւ հատկապես սրվել է ապրիլյան պատերազմից հետո:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջինն է անդրադարձել գնդակոծությանը, վաղ առավոտյան գրառում անելով Ֆեյսբուքի իր էջում:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցում է կուսակցությունների համատեղ ֆորումի, որի շրջանակում էլ այցելել է առաջնագիծ: Ֆորումին մասնակից կուսակցությունները բոլորը հարում են ղարաբաղյան խնդրի «փոխզիջումային լուծման» տափակաբանությանը:   

Ամենաընթերցվածը