ԵԼՔ դաշինքի անդամները հանդիպել են Բակո Սահակյանին

  • Ներքին կյանք - 17 Հունիսի 2017, 14:42
ԵԼՔ դաշինքի քաղաքական թիմը (ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը) հունիսի 16-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Դաշինքի անդամները և նախագահը քննարկել են ԼՂՀ և ՀՀ անվտանգության հիմնախնդիրների շուրջ համատեղ համագործակցությունը և անելիքները։ Այս մասին հայտնում են Ելքի մամուլի ծառայությունից: 

Ամենաընթերցվածը