Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ԺՊ Վահան Զուրաբյանը հերքում է «Բենթլի» ունենալու տեղեկությունը

  • Ներքին կյանք - 16 Հունիսի 2017, 14:51

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը հերքում է այն տեղեկատվությունը, որ ինքը վարում է «Բենթլի» մակնիշի մեքենա:

«Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ես վարում եմ «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենա, այն իմն է, ես այն ձեռք եմ բերել մինչ այս պաշտոնը ստանձնելը, մեկ տարի առաջ: Ավտոմեքենան թանկարժեք չէ, շուկայական արժեքը 5000-8000 ԱՄՆ դոլար է: Կարծում եմ, որ մարդ, ով ուսանող տարիներից սկսած աշխատում է, կարող է իրեն թույլ տալ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց նա:

Վահան Զուրաբյանը նշեց, որ մինչ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի  պաշտոնը զբաղեցնելը,  եղել է «Հանգրվան» ՊՈԱԿ-ի տնօրեն, դրանից առաջ էլ աշխատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:

Ամենաընթերցվածը