Զավեշտալի կազմով հանձնաժողով. Նաիրա Զոհրաբյանը սպառնացել է. Հրապարակ

  • Ներքին կյանք - 16 Հունիսի 2017, 08:48
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավշարի գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի, ՍԱՍ-ի Արտակը, Քլոսը՝ Աշոտ Արսենյանը, այս գումարման ԱԺ-ում հայտնվել են եվրաինտեգրման հանձնաժողովում։ Պատճառն այն է, որ ակտիվ պատգամավորները խույս են տվել պասիվ հանձնաժողովից, ու այստեղ հայտնվել են չաշխատողները։

Երեկ հանձնաժողովի նիստից նրանց բացակայությանն անդրադառնալով՝ նախագահ Նաիրա Զոհրաբյանն սպառնացել է, որ միջոցներ կձեռնարկի՝ «տվյալ օրվա համար աշխատավարձից պահում կարվի»։ Նա ասել է, որ իր օգնականը դիմել է Գրիգորյանի օգնականին՝ տեղեկացնելու նիստի մասին, սակայն փոխանցել են, որ պատգամավորին նման հարցերով չանհանգստացնեն։

Ի դեպ, աշխատավարձը կտրելով, այս անձանց չես վախեցնի՝ նրանց քարտերը տնօրինում են օգնականները, որոնք էլ սգի մեջ են»:

Ամենաընթերցվածը