ՔԿՀ պետերի շրջանում որս է սկսվել. Ժողովուրդ

  • Ներքին կյանք - 16 Հունիսի 2017, 08:38
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս տեղեկացրել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո փոփոխություններ են սպասվում ԱՆ ՔԿՀ վարչություններում:

Դավիթ Հարությունյանը մտադիր է ազատվել հատկապես ՔԿՀ՝ կոռումպացված, վատ աշխատող պետերից: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանից պահանջել են խիստ աշխատանք՝ ՔԿՀ ոլորտը կարգավորելու համար: Արդյունքում ՔԿՀ պետերի շրջանում որս է սկսվել, թե ով կմնա կամ ով կգնա, կամ ում որտեղ պետք է տեղափոխեն:

Մեզ հայտնի դարձավ, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից եւ նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ ղեկավար, իսկ ահա «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը ղեկավարելու է «Դատապարտյալների հիվանդանոցը»:

Չի բացառվում, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը եւս լքի իր պաշտոնը եւ աշխատանքի անցնի քրեակատարողական վարչության պետի տեղակալի պաշտոնում»:

Ամենաընթերցվածը