Մահացել է պատմաբան Պավել Չոբանյանը

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 20:55

Կյանքից հեռացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Աշոտի Չոբանյանը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ գիտնականի ընտանիքից:

Պրոֆեսոր Չոբանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա կիրակի օրը՝ մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Քանաքեռի եկեղեցում: 

Հուղարկավորության արարողությունը՝ երկուշաբթի օրը, մայիսի 22-ին, ժամը 12:00-ին, նույն եկեղեցուց:

Պրոֆեսոր Չոբանյանը նշանավոր վրացագետ, աղբյուրագետ, պատմաբան էր, բազմաթիվ աշխատությունների ու մենագրությունների հեղինակ: Վերջին տարիներին աշխատել է նաև գիտական աստիճաններ շնորհող «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար:

Ամենաընթերցվածը