ԱՄՆ դեսպանը նամակ է հղել Արփինե Հովհաննիսյանին

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 16:46

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանի նամակում, մասնավորապես, ասված է.

«Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ կառավարության համագործակցությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ՝ Ձեր ղեկավարման ժամանակաշրջանում: Շնորհակալ եմ Ձեր նվիրվածության և հանձնառության համար, որով Դուք աջակցեցիք մեր ընդհանուր հետաքրքրությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության ու իրավապահ համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներին: Աշխատանքներն այդ ուղղությամբ ներկայում շարունակվում են, բայց նախարարությունը, Ձեր ղեկավարման ժամանակահատվածում, հստակ քայլեր կատարեց այս ուղղությամբ: Ես գոհունակությամբ տեղեկացա, ո ր Ազդարարների մասին օրենքը, որի ուղղությամբ  կոռուպցիայի դեմ պայքարի Ձեր թիմը ամիսներ շարունակ աշխատում էր, արժանացավ Կառավարության հավանությանը: Մենք կշարունակենք աջակցել նախարարությանը, և հույս ունենք հետագայում ևս շարունակել Ձեզ հետ համագործակցությունը այլ ոլորտներում: Ընդունեք իմ լավագույն ցանկությունները Ձեր կյանքի այս նոր փուլում: Ինձ համար մեծ պատիվ էր Ձեզ հետ աշխատելը»:

Ամենաընթերցվածը