«Լավ, նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք»

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 16:27
Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների թվի հարցի քննարկման ժամանակ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը քննադատության ենթարկեց իշխանություններին: Ելքը ցանկանում էր, որպեսզի Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը չմիավորվի պետաիրավական հանձնաժողովի հետ, որպեսզի իրենք ղեկավարեն:

«Մեզ ուզում եք զրկել հանձնաժողով ունենալու իրավունքից, ինչի՞ց եք վախենում: Ես ուզում եմ հասկանամ, լավ, նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք»,- ասաց նա:

Արամ Սարգսյանի խոսքով՝ իշխանության կողմից հայտարարվում է, որ սա նոր խորհրդարան է, որտեղ նոր ավանդույթներ ու գործելաոճ են, բայց փաստացի իշխանությունները վախենում են մեկ հանձնաժողով հանձնել ընդդիմությանը:

“Ձեր նախագահն ասում էր՝ միշտ չի, որ մենք ենք ճիշտ, փոքրամասնության կարծիքն էլ պիտի հաշվի առնենք: Բայց էսօր Դոնթի բանաձևը օրինակ դարձրած, ձեր վարչապետի խոսքով ասեմ, դոմփելով գնում եք: Հետո՞, մինչև ուր եք հասնելու էդ դոմփելով”,- նշեց Արամ Սարգսյանը:

Ամենաընթերցվածը