«Մայրություն, մանկություն, ինֆարկտներ». Աշոտյանը հեգնեց Ելք դաշինքին

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 16:23
Այն, որ ԱԺ Ելք խմբակցությունը ցանկանում է ղեկավարել Մարդու իրավունքների հարցերի մշատական հանձնաժողովը, դա Ելքի անձնական ցանկությունն է, որը հմտորեն փաթեթավորված է քաղաքական ու բովանդակային փաթեթի մեջ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների թվի մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ սխալ է հայտարարել, թե իշխանությունը դեմ է փոքրամասնությանը ԱԺ հանձնաժողովների նախագահի պորտֆել տալուն, քանի որ Ծառուկյան դաշինք խմբակցությունն ընդդիմություն է և ունենալու է հանձնաժողովների երեք նախագահ:

Աշոտյանն անդրադարձավ Ելք խմբակցության պատգամավորների ելույթներին և հեգնեց նրանց. «Վստահ եմ, եթե Էդմոն Մարուքյանը ակնառու գյուղատնտես լիներ, ապա Ելքի անդամները հետևողական կհիմնավորեին, որ ճիշտը գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը պահելն է: Եթե Էդմոն Մարուքյանը բժիշկ լիներ, ապա հստակ հիմնավորումներ կլսեինք, որ առողջապահության հարցերի հանձնաժողովը կենսական կարևորություն ունի, որովհետև մայրություն, մանկություն, ինֆարկտներ…»: